Ռուս-ուկրաինական բանակցությունները կսկսվեն առաջիկա ժամերին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունները կարող են սկսվել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։
«Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 15:00-ին, սակայն ժամանակը կարող է փոխվել` ուկրաինական պատվիրակության նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրների պատճառով»,- «Interfax»-ին ասել է բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին:
Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Բելառուս։
«Բանակցությունները կանցկացվեն Բելովեժսկայա Պուշչայում՝ Որսորդի տանը, որտեղ անցկացվել է նախորդ փուլը»,- ասել է նա։