Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելովեժսկայա Պուշչա՝ Ուկրաինայի հետ բանակցությունների
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը ժամանել է Բելովեժսկայա Պուշչա և սպասում է ուկրաինական կողմին բանակցությունների երրորդ փուլի անցկացմանը: Այս մասին գրում է TACC գործակալությունը:
Ավելի վաղ ինքնաթիռը ռուսական պատվիրակությանը հասցրել էր բելառուսական Բրեստի օդանավակայան։
Հիշեցնենք, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ մարտի 3-ին։ Կողմերը պայմանավորվել են մարդասիրական միջանցքների ստեղծման և հնարավոր ժամանակավոր զինադադարի շուրջ։