Ուկրաինայում նշում են, որ Ռուսաստանն ունի 11 հազար զոհ
Պատերազմի 11 օրերի ընթացքում ռուսական զորքերը կորցրել են ավելի քան 11 հազար անձնակազմ, 290 տանկ և գրեթե 1000 զրահատեխնիկա։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Հակառակորդի կորուստները պատերազմի 11 օրում. Արժե ասել, որ պատերազմի նման ժամանակահատվածի համար դրանք հսկայական կորուստներ են։ Պարզապես նայեք այս թվերին և հասկացեք, թե մեր բանակը որքան հզոր է ոչնչացնում դրանք։ Այո՛, գաղտնիք չէ, որ թշնամին ուներ քանակական առավելություն, բայց դա ամբողջությամբ փոխհատուցվում է ուկրաինական դիմադրությամբ և ուկրաինական միասնությամբ»,- ընդգծեց նա։