ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր աշխատակիցները լքում են Ուկրաինայի տարածքը
ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր աշխատակիցները լքում են Ուկրաինայի տարածքը, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
«Առաքելության բոլոր միջազգային անդամների ժամանակավոր տարհանման գործընթացը գրեթե ավարտված է: Վերջին խումբը՝ առաքելության ղեկավարը և բարձրագույն ղեկավարությունը, այժմ կլքի Ուկրաինան»,- ասվում է BBC-ի ռուսական ծառայության հաղորդագրության մեջ:
Առաքելության անդամներն արդեն լքել են Կրամատորսկն ու Սևերոդոնեցկը։ Ժամանակավորապես հետաձգվել է միայն աշխատակիցների տարհանումը Մարիուպոլից, որտեղ ավելի վաղ հրթիռակոծության պատճառով վնասվել էր առաքելության գրասենյակը։
ԵԱՀԿ առաքելությունը սկսել է իր աշխատանքը Ուկրաինայում 2014 թվականի մարտին։