Ֆրանսիան մտադիր է նոր պատժամիջոցնր կիրառել ՌԴ-ի դեմ
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Բրունո Լը Մերը «BFM» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լրացուցիչ տարբերակներ՝ Ուկրաինայի իրավիճակի պատճառով: Այս մասին գրում է TACC գործակալությունը:
«Արդյոք արժե՞ ավելի առաջ գնալ: Բոլոր տարբերակները սեղանի վրա են: Ես հիմա չեմ նշի հնարավոր տարբերակները և կնախընտրեմ գաղտնի պահել մեր մտադրությունները՝ երաշխավորելու այդ տնտեսական միջոցառումների արդյունավետությունը»,-ասել է նախարարը։
Ավելի վաղ Ֆրանսիայում կալանավորվել էին ռուսներին պատկանող երեք նավ և զբոսանավ։
Եվրամիությունը պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։