ԱՄՆ Կոնգրեսը ուսումնասիրում է օրենսդրությունը՝ արգելելու ռուսական նավթի ներկրումը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի օրը ասել է, որ Կոնգրեսը «ուսումնասիրում է» օրենսդրությունը՝ արգելելու ռուսական նավթի ներկրումը, և որ Կոնգրեսը մտադիր է այս շաբաթ հաստատել 10 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ներկայացուցիչների պալատը ներկայումս ուսումնասիրում է կոշտ օրենսդրությունը, որը Ռուսաստանին ավելի կմեկուսացնի համաշխարհային տնտեսությունից», - ասել է Փելոսին:
«Մեր օրինագիծն արգելում է ռուսական նավթի և էներգակիրների ներմուծումը Միացյալ Նահանգներ, չեղարկում է նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ և առաջին քայլը կանի Ռուսաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպություն մուտքը մերժելու համար», - բացատրեց նա: