Թող թշնամին անակնկալի գա. Ալեքսեյ Ռեզնիկով
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը զեկուցում է զգալի առաջընթացի մասին արտերկրից զենքի մատակարարման հարցում, ինչը «անակնկալ» կլինի ռուսների համար, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։Ռեզնիկովի խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են ուժեր և միջոցներ կենտրոնացնել նոր հարձակման համար։
«Ես չեմ մեկնաբանի զենքի և զինամթերքի մատակարարումը. սա նուրբ պահ է: Թող թշնամին անակնկալի գա: Իմացեք, որ զգալի առաջընթաց կա: Բացի այդ, ավելի քան 50,000 սաղավարտ և զրահաբաճկոններ արդեն մատակարարվել են երկրի տարածք:
Միաժամանակ Ռեզնիկովն ասել է, որ առայժմ ռուսներն առավելություն ունեն ծովում և օդում։