Զելենսկին ասել է, որ Ուկրաինան սպասում է «երկնքի մաքրմանը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել է, որ երկիրը սպասում է «երկնքի մաքրմանը»: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Մենք սպասում ենք որոշման՝ մաքրելու երկինքը: Աշխարհը մեզ կարող է օգնել այդ հարցում: Դա կլինի մեծ օգնություն»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։