Հունգարիան արգելել է Ուկրաինային զենքի մատակարարումը երկրի տարածքից
Հունգարիան հրամանագիր է հրապարակել, որով արգելվում է երկրի տարածքից զենք մատակարարել Ուկրաինային: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում Ուկրաինա են ուղարկել ավելի քան 17 հազար հակատանկային զինատեսակ։
Մինչ այս Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ զգալի առաջընթաց կա Կիևին զենքի և զինամթերքի մատակարարման հարցում, ինչի հետ կապված՝ Ռուսաստանին «անակնկալ» է սպասվում: