Հնդկաստանը Պուտինին հայտնել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցի ընթացքում քննարկումները շարունակվել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ,և, մասնավորապես, Հնդկաստանի քաղաքացիների տարհանման հետ կապված իրավիճակի շուրջ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Հնդկաստանի վարչապետի խնդրանքով Պուտինը ներկայացրել է իր գնահատականը ռուսական պատվիրակության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի վերաբերյալ, որի երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել երկուշաբթի օրը։ Մոդին նշել է իր պատրաստակամությունը ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել՝ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորելու համար: