Ռուս-ուկրաինական բանակցությունները կսկսվեն Մոսկվայի ժամանակով 17:00-ին
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կսկսվի երկուշաբթի՝ մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով 17:00-ին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմը մնում է անփոփոխ։ Այս մասին գրում է TACC գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Լեհաստանի Բելովեժսկայա Պուշչա՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։
Բանակցությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ մարտի 3-ին։ Կողմերը պայմանավորվել են մարդասիրական միջանցքների ստեղծման և հնարավոր ժամանակավոր զինադադարի շուրջ։