ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ. դրանցից մի քանիսը գուցե սկսվեն կիրառվել մարտի 8-ից. Bloomberg
Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի Դաշնության դեմ, որը կազդի տարբեր ոլորտների վրա: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
«Եվրոպական երկրների կառավարությունները մոտ են ավարտին պատրաստելու պատժամիջոցները, ներառյալ հնարավոր գործողություններ նավահանգիստների և նավերի դեմ, ընդլայնելով պատժամիջոցների տակ գտնվող անձանց ցուցակը, ինչպես նաև կիրառվող տեխնոլոգիաների հետագա սահմանափակումները»,- ասվում է հայտարարության մեջ:
Bloomberg-ը պարզաբանում է, որ այդ միջոցներից մի քանիսը կարող են ձեռնարկվել մարտի 8-ին։
Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների լրացուցիչ տարբերակներ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Նա խոսել է արդեն իսկ ներդրված սահմանափակումների արդյունավետության և աննախադեպ լինելու մասին և ընդգծել, որ Եվրամիությունը դեռ «մանևրելու տեղ ունի»