Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-ՆակալյանՌուսաստանը անտեսեց 44-օրյա պատերազմի դասերը. քաղաքագետ Տարաս ԿուզիոՌոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքըՓաշինյանի որոշմամբ, Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով, հանձնաժողով է ստեղծվելՎարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասին

«ԳիտՍԵՐունդ»-ի ուսումնական նյութերը հասանելի կդառնան Հայաստանի բոլոր ուսուցիչներին․ կստեղծվի համագործակցության նոր միջավայր

Ս․թ․ մարտի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ակտիվ ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովը և «ԳիտՍԵՐունդ» ծրագրի ընդլայնված աշխատարանների բացման արարողությունը։ Համաժողովի բացմանը ուղերձներով և բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ․ Թրեյսին, ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դր․ Կարին Մարկիդեսը։

Համաժողովը կազմակերպվեց «ԳՏՃՄ կրթություն Հայաստանի երիտասարդների համար» («ԳիտՍԵՐունդ») եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։

Համաժողովի ընթացքում մեկնարկ տրվեց «ԳիտՍԵՐունդ» ծրագրի շրջանակներում նախագծված դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման հատուկ թվային հարթակի աշխատանքին, որը «ԳիտՍԵՐունդ»-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի
Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր միջավայր։

Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 300 ուսուցիչ, որոնք կմասնակցեն և կդիտարկեն «ԳիտՍԵՐունդ»-ի ուսուցչական աշխատարանները, «ԳիտՍԵՐունդ» ռեսուրսներով դասավանդվող դասերը, կմասնակցեն
«ԳիտՍԵՐունդ» թվային հարթակին գրանցվելու և դրանով աշխատելու սեսիաներին, ինչպես նաև կմասնակցեն դպրոցների տնօրենների, ոլորտի փորձագետների, ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ պանելային քննարկումներին։

Համաժողովի մասնակիցները տեղեկացան ԳՏՃՄ կրթության զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաև գիտության և գիտատար արդյունաբերության համար մարդկային կապիտալի զարգացման գործում ձեռքբերումների մասին։

«ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրը կազմակերպում է ուսուցչական աշխատարաններ և մշակում է նոր սերնդի ուսումնական նյութեր, որոնք ուղղորդում են ուսուցիչներին իրենց առօրյա դասավանդման գործընթացում ակտիվ ուսումնառության մեթոդներն ու մոտեցումները լավագույնս կիրառելու համար։

2019 թվականի հոկտեմբերի մեկնարկից ի վեր, ծրագիրն աշխատել է ավելի քան 400 ուսուցիչների հետ, որոնք մշակել և փորձարկել են ԳՏՃՄ դասի պլաններ և քայլ առ քայլ ընթացքներ կամ սցենարներ, որոնք դյուրին են դարձնում ժամանակակից մանկավարժական գաղափարների և առարկայական բովանդակության ներմուծումը դասապրոցես՝ հնարավորություն տալով ուսուցիչներին անցկացնել բարձր ներգրավվածությամբ հետաքրքիր և արդյունավետ դասեր։ 7-12-րդ դասարանի շուրջ 2500 աշակերտներ մասնակցել են «ԳիտՍԵՐունդ» ամառային ճամբարների, սիմուլյացիոն և դեմ առ դեմ փորձարարական դասերին։ Ծրագրի ավարտին՝ ս․թ․ սեպտեմբերին, «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը կհրապարակի ԳՏՃՄ գիտակարգային 5 առարկաներից 1800 դասի համար նախատեսված դասավանդման և ուսումնառության նյութեր։

Այս տարի «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը հրավիրել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի առարկայական փորձագետներին՝ մասնակցելու ուսուցչական աշխատարանների ստեղծմանը և համագործակցելու կրթական նյութեր մշակող ուսուցիչների հետ, ինչպես նաև վայելել նրանց ակտիվ ներգրավվածությունը։

Նախորդ երկու տարիներին «ԳիտՍԵՐունդ» ծրագրին մասնակցած աշակերտների 75%-ը նշել են, որ ԳՏՃՄ առարկաների հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքը և ընկալումը դրականորեն փոխվել են, իսկ նրանցից 45%-ը նշել են, որ անպայման կդիտարկեն ԳՏՃՄ ոլորտում մասնագիտություն ընտրելու հնարավորությունը։ Ծրագրին մասնակցած գրեթե բոլոր ուսուցիչները, որոնք դասավանդել են «ԳիտՍԵՐունդ»-ի ռեսուրսներով, նշել են, որ անպայման կօգտագործեն այդ ռեսուրսներն իրենց առօրյա աշխատանքում և ցանկություն հայտնել մասնակցելու եղած ռեսուրսների բարելավմանը և նոր դասի սցենարների մշակմանը։