Հունգարիան թույլ է տվել ՆԱՏՕ-ին իր զորքերը տեղակայել երկրի արևմուտքում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մարտի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայել հանրապետության արևմուտքում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Reuters գործակալությունը։
Բացի այդ, Բուդապեշտը թույլատրել է իր տարածքով զենք ու զինամթերք մատակարարել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մյուս երկրներին։
Միաժամանակ փաստաթուղթն արգելում է Ուկրաինայի տարածք Հունգարիայի տարածքից զենքի մատակարարումը։