Ուկրաինան դեռևս չի կատարել մարդասիրական միջանցքների բացման ոչ մի պայման. ՌԴ ՊՆ
ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնել է բացել հումանիտար միջանցքները առավոտյան, բացառությամբ Ռուսաստան ուղևորվողների, բայց, իրականում, չի կատարել ոչ մի պայման։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Ուկրաինական կողմից պաշտոնական պատասխան է ստացվել միայն այսօր՝ առավոտյան ժամը 07:10-ին՝ հումանիտար միջանցքների բացման համաձայնությամբ, սակայն, միևնույն ժամանակ, Կիևի ռեժիմը, համաձայնության գալով, միտումնավոր չի մատնանշել բաց հումանիտար միջանցքներ դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ Կիևից, Խարկովից, Մարիուպոլից և Սումիից»,- ասել է նա։
Միզինցևը հավելել է, որ մինչև ժամը 13.00-ն Կիևը չի կատարել միջանցքների ստեղծման որևէ պայման։ Միաժամանակ, ժամը 10.00-13.00 լռության ռեժիմի հայտարարումից հետո, ուկրաինական կողմին հաջողվել է իրականացնել 172 հարձակում: