Քադիրովը հորդորել է ուկրաինացիներին օգտվել ռուսական մարդասիրական միջանցքներից
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Telegram-ի իր ալիքում ուկրաինացիներին խորհուրդ է տվել օգտվել ռուսական և բելառուսական մարդասիրական միջանցքներից։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն
«Ռուսաստանը և Բելառուսը ձեզ միջանցք են տալիս, որով դուք կհասնեք այն եղբայրներին, ովքեր պատրաստ են հանդիպել ձեզ՝ ի տարբերություն Ամերիկայի միջանցքի, որն օգտագործում է ձեզ իր քաղաքական և ռազմական խաղերի համար»,-ասել է Քադիրովը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 7-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից հայտարարվել է «լռության ռեժիմ» և մարդասիրական վեց միջանցքների բացում. Կիևից Գոմել, երկուսը՝ Մարիուպոլից Զապորոժիե և Դոնի Ռոստով: Եվս մեկը կձգվի Խարկովից մինչև Բելգորոդ և երկուսը՝ Սումիից մինչև Բելգորոդ և Պոլտավա: