Կիևը խոստացել է կատարել հրադադարի պայմանավորվածությունները
Ուկրաինան պատրաստ է կատարել հրադադարի պահպանման ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունը՝ մարդասիրական միջանցքներով խաղաղ բնակչության տարհանման համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։
«Հումանիտար միջանցքներով տարհանումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվի հրադադարի ռեժիմը, ինչին պատրաստ է ուկրաինական կողմը»,-ասվում է գերատեսչությունում։
Միաժամանակ դիվանագիտական գերատեսչությունն անընդունելի է անվանել հումանիտար միջանցքներով քաղաքներից բնակչության ելքը Ռուսաստանի և Բելառուսի տարածք։ Հումանիտար միջանցքների շահագործման ռեժիմը այն հարցերից է, որը ռուսական պատվիրակությունը նախատեսում է քննարկել ուկրաինական կողմի հետ Լեհաստանի Բելովեժսկայա Պուշչայում բանակցությունների ընթացքում։
Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի հաջորդ օրը Ռուսաստանը պատրաստ էր մարդասիրական միջանցքներ բացել Ուկրաինայում խաղաղ բնակիչների համար, բայց դրանցից գրեթե ոչ մեկն ամբողջությամբ. աշխատել է, քանի որ «ազգայնականները թույլ չեն տվել քաղաքացիական անձանց հեռանալ քաղաքից»։