ԼԺՀ-ն իր վերահսկողության տակ է վերցրել 54 բնակավայր
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ժողովրդական միլիցիան հայտնել է, որ 54 բնակավայրեր, որոնք նախկինում վերահսկվում էին ուկրաինացի զինվորականների կողմից, այժմ անցել են իրենց վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է TACC-ը:
«Մարտի 5-ից մարտի 8-ը Ժողովրդական Միլիցիայի ստորաբաժանումները ազատագրել են ութ բնակավայր… Ընդհանուր առմամբ, 54 բնակավայր, որոնք գտնվում էին ուկրաինական օկուպացիայի տակ, արդեն անցել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը վերոնշյալ ժամանակահատվածում կորցրել են ավելի քան 270 մարդ և տասնյակ տեխնիկա ԼԺՀ-ի ուժերի հետ մարտերում։
Մարտի 7-ին ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարեց հանրապետության մեծ մասի ազատագրման մասին։