Եվրախորհրդարանը Եվրոպայի համար աղետ է կանխատեսել ռուսական գազից ու նավթից հրաժարվելու դեպքում
Եթե Եվրամիությունը որոշի հրաժարվել ռուսական գազից և նավթից, ապա դա աղետ կլինի Եվրոպայի համար։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի հայտարարությանը:
«Եվրոպան էմոցիոնալ է որոշումներ կայացնելիս և չգիտի, թե ինչ ավելացնել արդեն ընդունված պատժամիջոցներին»,- ասել է պատգամավորը։
Նա պատժամիջոցներն անվանել է «ինչպես են կծում կծողին» պատմություն։
Միաժամանակ Մարիանին կարծիք է հայտնել, որ չնայած պատժամիջոցների հետ կապված բարդ ժամանակաշրջանին, Ռուսաստանը կվերականգնվի և նույնիսկ որոշ ոլորտներում հաջողություններ կունենա։