Քադիրովը խոսել է Ուկրաինայում չեչեն մարտիկների հաջողությունների մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ռուսական գվարդիայի չեչենական հատուկ ջոկատայիններն Ուկրաինայում դիմադրության չեն հանդիպել։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Չեչնիայի Հանրապետությունում Ռուսաստանի ազգային գվարդիայի հատուկ նշանակության ուժերն էլ ավելի են խորացել Ուկրաինայի տարածքում և չեն հանդիպում Բանդերայի կատաղի դիմադրությանը»,- ասել է Քադիրովը։
Այս տեղեկությունը, ըստ նրա, հայտնել է Ռուսաստանի գվարդիայի Ախմատ-Գրոզնի ՕՄՕՆ-ի հրամանատար Անզոր Բիսաևը։
Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ մարտիկներն իրեն պարբերաբար տեսահաշվետվություններ են ուղարկում գործողության ընթացքի մասին։