Գիշերը ռմբակոծվել է Սումի քաղաքը․ զոհվել են նաև երեխաներ
Ռուսական ավիացիան գիշերը ռմբակոծել է ուկրաինական Սումի քաղաքը, հայտնել է Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Նա ասել է, որ տուժել են նաև բնակելի թաղամասերը։
«Թեժ ու դժվար օրեր են ողջ տարածաշրջանի և քաղաքի համար... Մեր տարածքային պաշտպանության մարտիկներն անհավասար մարտ են մղել հակառակորդի հետ, չորս երիտասարդներ են զոհվել»,- ասաց Ժիվիցկին։
Նա ընդգծել է, որ երեկոյան օդային հարձակում է տեղի ունեցել։ «Օդային ռմբակոծություն է եղել Սումի քաղաքի արվարձաններում: Որոշ բնակավայրերում ռմբակոծվել են բնակելի շենքեր: Եվ հենց Սումի քաղաքի գրեթե կենտրոնում՝ Ռոմենսկայա փողոցում, մի քանի տներ ավերվել են ռումբի հարվածից: Ամբողջովին քանդվելլ է: Սրանք առանձնատներ են, կան մահացածներ, ցավոք սրտի, մահացած երեխաներ կան, իսկ մահացածների հաշվարկն արդեն շարունակվում է՝ 10-ից ավելի մարդ»,- ասաց մարզի ղեկավարը։