ԱՄՆ-ը զորք չի ուղարկում և չի ուղարկի Ուկրաինա․ Ջոն Քիրբի
Ներկայումս Ուկրաինային ռազմական օգնություն է տրամադրվում աշխարհի 15 երկրներից, լրագրողներին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, որը հաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական մատակարարումներ ուղարկել Ուկրաինա՝ հավելելով, որ «դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլ նաև 14 այլ երկրների։ « Այդ բեռը հասնում է ուկրաինացի զինծառայողներին, որոնք այն «չափազանց արդյունավետ օգտագործում են»,- ընդգծել է նա։
Քիրբին ասել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «հրամայել է շաբաթավերջին մոտ 500 հավելյալ ամերիկյան զորք տեղակայել ԱՄՆ-ից Եվրոպայում գտնվող վայրեր՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում գտնվող ամերիկյան ուժերն ուժեղացնելու համար»:
Այդ անձնակազմը «կտեղակայվի այնպես, որ արձագանքի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և ուժեղացնի ՆԱՏՕ-ի դաշինքի զսպողությունն ու պաշտպանական կարողությունները»։
Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը զորք չի ուղարկում և չի ուղարկի Ուկրաինա։