Ճապոնիան նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ
Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ևս 20 ռուսաստանցիների նկատմամբ, այդ թվում՝ գործարարների և պաշտոնյաների։ Ցուցակը երեքշաբթի հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Բացի այդ, ցուցակում կան ռուս գործարարներ, այդ թվում՝ Ռոտենբերգ եղբայրները, Գենադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը։
Պատժամիջոցներ են կիրառվել նաև երկու կազմակերպությունների նկատմամբ՝ Internet Research Agency-ի և PMC Wagner-ի: