Ռուսական զորքերը պատրաստվում են գրոհել Կիևի վրա․ Ուկրաինայի ԳՇ
«Ռուսական զինված ուժերը շարունակում են հարձակողական օպերացիան Ուկրաինայի դեմ օդային աջակցությամբ և հրթիռային հարվածներով՝ կենտրոնանալով հատկապես Կիևի շրջափակման վրա»։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Գերատեսչությունը նշել է, որ օրվա ընթացքում ռուսական զորքերը վերախմբավորվում էին Կիևի վրա հարձակումը կազմակերպելու համար։
«Հարձակման համար նրանք նախատեսում են ներգրավել առավել մարտունակ ստորաբաժանումներ և ստորաբաժանումներ Ռամզան Կադիրովի (Գրոզնի) անվան ռուսական գվարդիայի հատուկ գնդից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել են Գլխավոր շտաբում, Պոլեսսկու ուղղությամբ ռուսական զորքերը կենտրոնացել են Պոլեսկոե, Կուկս, Բորոդյանկա, Բիշև, Գորենիչի, Դեմիդով բնակավայրերի տարածքներում։