«Վրաստանը Ռուսաստան չէ և երբեք չի լինի»․ Վրաստանում ցույցեր են
Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ քաղաքացիական ակտիվիստներ են բերման ենթարկվել՝ պահանջելով կառավարության հրաժարականը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Նշվում է, որ ոստիկանները ցուցարարներին հավաքի վայրից հեռացրել են, ովքեր զուգարանի թղթի գլաններ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Ակցիայից մի քանի ժամ առաջ մի քանի հարյուր մարդ հավաքվել էր Կենտրոնական Ռուսթավելի պողոտայում, որտեղ պահանջում էին կառավարության հրաժարականը։ Ցուցարարները նաև պարզել են Ուկրաինայի հսկայական դրոշը։
Բանախոսները քննադատել են Վրաստանի կառավարության որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։ Ցուցարարներից շատերը պաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր՝ «Վրաստանը Ռուսաստան չէ և երբեք չի լինի»։