Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 5530-ի
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընդամենը 10 օրվա ընթացքում Ռուսաստանը շրջանցեց Իրանն ու Հյուսիսային Կորեան՝ դառնալով աշխարհում ամենաշատ պատժամիջոցներ ունեցած երկիրը։
Փետրվարի 22-ից ի վեր Ռուսաստանը 2778 նոր պատժամիջոցների թիրախ է դարձել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ համաձայն պատժամիջոցների հետևման համաշխարհային տվյալների բազայի։
Երկրի դեմ պատժամիջոցների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 5530-ի։ Սա ավելին է, քան Իրանինը, որը տասնամյակի ընթացքում բախվել է 3616 պատժամիջոցների՝ հիմնականում իր միջուկային ծրագրի պատճառով, Սիրիա, որի նկատմամբ կիրառվել է 2608 պատժամիջոցներ, Հյուսիսային Կորեան (2 077), Վենեսուելա, Մյանմար և Կուբա (651, 510 և 208 համապատասխանաբար):