Այսօր Բելառուսում կայացավ բանակցությունների երրորդ փուլը. ասեմ՝ երրորդը և վերջինը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կպնդի Ռուսաստանի հետ բանակցություններ վարել։ Այս մասին նա ասել է իր տեսաուղերձում։
«Այսօր Բելառուսում կայացավ բանակցությունների երրորդ փուլը։ Ասեմ՝ երրորդը և վերջինը։ Բայց մենք իրատես ենք։ Հետևաբար, մենք կխոսենք: Մենք կհենվենք բանակցությունների վրա այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտնում մեր ժողովրդին ասելու՝ այսպես մենք խաղաղության կհասնենք»,- ընդգծել է Զելենսկին։
Նա նաև հավելել է, որ պետք է գիտակցել, որ պայքարի ու դիմադրության ամեն օր «ավելի լավ պայմաններ են ստեղծում Ուկրաինայի համար»։
«Ուժեղ դիրք. մեր ապագան ապահովելու համար։ Աշխարհում՝ այս պատերազմից հետո»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։