Դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը. Յանուկովիչը՝ Զելենսկուն
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկիին անվանել է Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու պատասխանատու։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ձեզանից դա սպասվում է Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում։ Ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում ձեր գործընկերները երախտապարտ կլինեն ձեզ»,- ասել է քաղաքական գործիչը Զելենսկիին ուղղված ուղերձում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ կոչ անելով իշխանությունը փոխանցել «լեգիտիմ» նախագահ Վիկտոր Յանուկովիչին։