ՄԱԿ-ը հայտնել է ուկրաինացի փախստականների թիվը
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտարարել է, որ Ուկրաինայից փախստականների թիվը, ովքեր հատում են հարևան երկրների սահմանները, մարտի 8-ին կամ 9-ին կհասնի 2 միլիոնի: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկայումս ՄԱԿ-ը գրանցում է Ուկրաինայում խաղաղ բնակիչների հոսքերը, որոնք փորձում են լքել պատերազմական գոտիները և հասնել անվտանգ վայր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ճապոնիան ընդունել է Ուկրաինայից առաջին փախստականներին։