Եվրամիությունը Բելառուսին ևս համարում է ագրեսոր
Եվրամիությունը հայտարարել է, որ Բելառուսը նույնպես ագրեսոր է Ուկրաինայում և պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի այս երկրում ստեղծված իրավիճակի համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ինչպես ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ, Բելառուսը «նույնպես ագրեսոր է և կրում է ողջ պատասխանատվությունը մարդկային կորուստների, վնասվածքների և ավերածությունների համար»:
Հայտարարության մեջ ԵՄ-ն Ռուսաստանից պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերը Ուկրաինայից և հարգել այդ երկրի տարածքային ամբողջականությունը։