Երևանից Մոսկվա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում
Սամարայում Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել. Այս մասին «KP-Samara»-ին հայտնել են Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունում։
Ինքնաթիռը Կուրումոչ օդանավակայան է ժամանել մարտի 7-ին ժամը 20:00-ին։ Ինչպես պարզվել է, ինքնաթիռում 9 ամսական աղջիկը խեղդվել է խնձորից։ Խնձորը նրան տվել են ծնողները։ Օդանավի կապիտանը որոշել է վայրէջք կատարել։
Օդանավակայանում աղջկան արդեն սպասում էին շտապօգնության մեքենաները, որոնք նրան զննելուց հետո տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։