Խարկովում ոչնչացվել է Ալբանիայի հյուպատոսության շենքը
Կիրակի երեկոյան ռուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական Խարկով քաղաքում Ալբանիայի պատվավոր հյուպատոսության շենքը, գրում է European Pravda-ն Euractiv-ին հղումով։
Նշվում է, որ հյուպատոսությունը հարձակման մասին հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով, որ իր անձնակազմն ապահով է և զոհեր չկան։ Ալբանիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին, ռուսական զորքերի հրթիռակոծության արդյունքում վնասվել էր Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը։