ՆԱՏՕ-ն պատրաստ չէ օգնել, քանի որ վախենում է Ռուսաստանի հետ հակասություններից և առճակատումից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ սառել է ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ Ուկրաինայի համար կռվելուց հրաժարվելու պատճառով: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես վաղուց սառել եմ նրանց հարցում, երբ հասկացա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Դաշինքը վախենում է Ռուսաստանի հետ հակասություններից և առճակատումից»,-ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ պատճառը նաև ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց հրաժարվելն է։