Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԿեսօրից հետո, առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրևԻնչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են «ՀՀ գյուղմթերքը կարտահանվի ԵՄ առանց մաքսատուրքերի». Փաշինյան Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներ
Վազող տողեր

Պետք է լինի այնպես, որ երեխայի լույս աշխարհ գալը երբեք չընդհատվի միայն այն պատճառով, որ աղջիկ է․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ի առթիվ գրառում է արել Facebook-ի իր էջում:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ կանայք,

Ձեզ իրավունքները պետք է լինեն իրապես պաշտպանված, իսկ հնարավորությունները` հավասար ու արժանապատիվ: Դրանից մեր պետությունը միայն ամրանալու է:

Բայց այս նպատակի համար միայն «չոր» օրենքները և հետո այդ օրենքները կնոջ իրավունքների հարցում ամեն առիթով ճոճելը լուծում չեն:

Պետք է լինի այնպես, որ մարդիկ չունենան կարծրատիպեր կնոջ մասին, որ նրանք ձերբազատվեն թվացյալ վախերից:

Պետք է լինի այնպես, որ միշտ երջանկությամբ ընկալվի ու սպասելի լինի աղջիկ երեխայի ծնունդը, ու երեխայի լույս աշխարհ գալը երբեք չընդհատվի միայն այն պատճառով, որ աղջիկ է:

Պետք է բացառվի ընկալումը, թե աշխատանքում կնոջ հաջողակ լինելու չափանիշը նրա անձնական կյանքի հաշվին է, իսկ հասարակությունում էլ չպետք է լինեն վախեր ու կարծրատիպեր, որոնք կնոջ կյանքը կդրոշմեն խարանով` զրկելով նրան հաջողակ լինելու հնարավորությունից:

Կինը չպետք է դառնա հասարակության որոշած խարանի զոհն ու ստիպված լինի ողջ կյանքում ապրել զրկանքներով:

Կինը պետք է գնահատվի իր մասնագիտական գիտելիքներով ու արժանիքներով, ու կին լինելը չդիտարկվի որպես տղամարդուն կանխակալ ստորադասություն աշխատանքից հետ մնալու, լիարժեք չգնահատվելու, անձնական զրկանքներ կրելու ու մյուս հարցերում:

Պետք է բացառվի կնոջ հանդեպ հոգեբանական, ֆիզիկական կամ տնտեսական բռնությունը:

Հասարակական ու հատկապես քաղաքական-պետական կյանքում կնոջ ներգրավվածությունը պետք է համարել լուծված ոչ թե նրանով, որ բավարարված են օրենքների «չոր» տոկոսներ, այլ նրանով, թե որքան են գնահատված կանայք իրական կյանքում արհեստական ստորաբերումները բացառելու հաշվին: Կարծրատիպերից ու վախերից էլ պետք է առաջնահերթ զերծ լինի ինքը պետությունը, որ նպատակներին հասնելը դառնա դյուրին ու արագ:

Վերջապես, կանանց կյանքի հաջողության պատմությունները պետք է լինեն ոչ թե մեծագույն նվաճում, այլ վարակիչ օրինակ, կյանքի սովորական կանոն: Այս նպատակի համար ենք մենք 2016-2022թթ. արել լայնածավալ հանրային արշավներ #Դարձիր_օրինակ, #Դեմ_եմ_բռնությանը և այլ կարգախոսներով:

Ցավոք, բոլորս միասին անցանք համավարակի ճգնաժամով ու աղետաբեր պատերազմով, բայց դրանք ապացուցեցին` որքան բացառիկ է կնոջ նվիրումի արժեքը մարդու կյանքի փրկության, Հայրենիքի պաշտպանության ու մեր պետականության ամրության համար:

Սիրելի՛ կանայք,

Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:

Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը: