Պատերազմից հետո Ուկրաինայից հեռացել է 2 միլիոն մարդ
Ուկրաինական պատերազմից փախած փախստականների թիվը գերազանցել է երկու միլիոնը, հայտնել են ՄԱԿ-ում։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Ուկրաինայից մարդկանց զանգվածային արտագաղթն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենաարագ աճող փախստականների ճգնաժամը: