Ուկրաինացիների 78 տոկոսը հավատում է հաղթանակին
Ուկրաինայում նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ վստահության մակարդակը բարձրացել է երկրում ռազմական գործողությունների սկսվելուց հետո և հասել գրեթե 80%-ի, հայտնում է BBC-ն։
Տեղեկությունների համաձայն՝ ուկրաինացիների 78 տոկոսը հավատում է հաղթանակին։ Հարցվածների ավելի քան 43%-ը պատրաստ է զգալ պատերազմի հետ կապված անհարմարություններն ու խնդիրները՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։
Ռուսական ներխուժման մեկնարկից առաջ անցկացված հարցումների համաձայն՝ ուկրաինացիների 41%-ը վստահել է Զելենսկիին։