Երասխի հայկական դիրքերից մեկում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է
Ադրբեջանական զինված ուժերի կողմից երեկ՝ մարտի 7-ին, հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Փափուկ հյուսվածքներ են վնասվել, որոնք մշակվել են։ Վիճակը բավարար է»,- ասացին նախարարությունից։