30-ամյա վարորդը Nissan X-Trail-ով Դիլիջանի ոլորանում բախվել է ծառերին և շրջվելով՝ հայտնվել անտառում (ՖՈՏՈ)
Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արտեմ Խաչատրյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: