ԱՄՆ–ում ռուսական «Հյուսիսային հոսք 2»–ն անվանել են «մեռած»
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, ելույթ ունենալով Կոնգրեսում, «Հյուսիսային հոսք 2» գազատարը մեռած է անվանել, հայտնում է RT-ն։
«Կարծում եմ, որ Nord Stream 2-ն այժմ մեռած է... Դա մետաղի կույտ է ծովի հատակին: Չեմ կարծում, որ նա երբևէ հարություն կառնի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 22-ին, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը դադարեցրել էր Nord Stream 2-ի հավաստագրման գործընթացը։ Ռուսաստանում այս որոշումը անվանեցին «հիստերիկ իրականություն»։