Մենք թույլ չենք տա աշխարհում որևէ մեկին անտեսել մեր ժողովրդի, մեր երեխաների տառապանքն ու սպանությունը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ «Կամ Ռուսաստանը հարգելու է միջազգային իրավունքը, կամ փող չի ունենա պատերազմ սկսելու համար»։
Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան թույլ չի տա աշխարհում որևէ մեկին անտեսել մարդկանց տառապանքը։
«Մենք թույլ չենք տա աշխարհում որևէ մեկին անտեսել մեր ժողովրդի, մեր երեխաների տառապանքն ու սպանությունը։ Այսօր, երբ ես գնացի բրիտանական խորհրդարանի առջև ելույթ ունենալու, ամենասարսափելի թիվը պատերազմի 13 օրվա ընթացքում 50 սպանված ուկրաինացի երեխաներն են, իսկ մեկ ժամում այն դարձավ 52 երեխա։ Ես սա երբեք չեմ ների։ Եվ ես գիտեմ, որ դու երբեք չեք ների»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։