Ինչպե՞ս կարող է հանրակացարանը սպառնալ Ռուսաստանին. Վլադիմիր Զելենսկի
Զելենսկին իր ելույթում հիշեցրել է, որ այս գիշեր ռուս զինվորականները հրթիռային հարձակում են գործել Ժիտոմիրի շրջանի Կորբուտովկայի վրա, որտեղ ոչնչացրել են հանրակացարան։
«Ինչպե՞ս կարող է հանրակացարանը սպառնալ Ռուսաստանին: Որո՞նք են միջուկային տերության աշխարհաքաղաքական շահերը: Հավերժ հիշատակ բոլոր այն մարդկանց, ում սպանել են»,- հավելել է Զելենսկին։
Նա ասել է, որ այսօր իրենց հաջողվել է մարդասիրական միջանցք կազմակերպել Սումի քաղաքից Պոլտավա, սակայն ՌԴ Զինված ուժերը շարունակում են գնդակոծել տարհանման ուղիները և արգելափակել մարդկանց համար անհրաժեշտ սննդի և դեղորայքի մատակարարումը։
«Ի՞նչ են ուզում. դրանք ուղղակի խոշտանգումներ են՝ գիտակցված, համակարգային, կազմակերպված իրենց պետության կողմից։ Մեզ համար խորթ և բոլորի համար՝ անողոք, նույնիսկ քաղաքացիների համար»,- ասել է Զելենսկին։