ԱՄՆ–ում փորձում են Չինաստանին համոզել, որպեսզի չեզոքություն չպահպանեն ռուս–ուկրաինական պատերազմում
«Արևմտյան երկրները փորձում են համոզել Չինաստանի իշխանություններին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում չեզոքությունը տարբերակ չէ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Չինաստանը սիրում է ասել, որ ինքը չեզոք է այս հակամարտությունում, ասել է նա։
«Մենք կարծում ենք, որ դա մեր բոլորի պարտականությունն է, և մեր ղեկավարությունը, անշուշտ, ներգրավված է դրանում, ինչպես և մեր շատ դաշնակիցներ և գործընկերներ: Կարծում եմ, դուք գիտեք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հենց այսօր զրուցել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ համոզելու Չինաստանին, որ չեզոքությունն այստեղ տարբերակ չէ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, ինքնիշխանության խախտում»,- ասել է Նուլանդը։
Նա Պեկինին հորդորել է հումանիտար միջանցքներ իրականացնել Ուկրաինայում և մտածել իր ռազմավարական և տնտեսական շահերի մասին, քանի որ այս պատերազմը բարձրացնում է էներգիայի գները: