Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունն ընթանում է խստորեն՝ համաձայն պլանի. Զախարովա
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն ընթանում է խիստ պլանի համաձայն: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով հերթական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կատարած հայտարարությանը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը շարունակում է իրականացվել Ուկրաինայում: Այն ընթանում է խստորեն` համաձայն պլանի»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունը կամ ոչնչացնել երկրի պետականությունը։ Ռուսական հատուկ գործողության նպատակն է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումը, Ռուսաստանի համար ռազմական սպառնալիքի վերացումը: