Զելենսկին Կանադայի վարչապետի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որի ընթացքում քննարկել է երկու երկրի միջև պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետագա ճնշման ուղիները։
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, այս մասին պետության ղեկավարը խոսել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Զելենսկու ուղերձում ասվում է, որ կողմերը կարողացել են պայմանավորվել հետագա դիվանագիտական քայլերի շուրջ։