Մոտ 2 միլիոն մարդ է տարհանման խնդրանքներով դիմել Ռուսաստանին. Զախարովա
Ուկրաինայից մոտ 2 միլիոն մարդ խնդրել է տարհանել Ռուսաստան: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կատարած հայտարարությանը:
«Մոտ 2 միլիոն մարդ է տարհանման խնդրանքներով դիմել է Ռուսաստանին: Մոտ 140 հազար մարդ արդեն անցել է Ռուսաստանի տարածք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։