ԵՄ-ն հայտարարել է գազի բավարար պաշարների մասին՝ մինչև ցուրտ եղանակի ավարտը
Եվրամիությունը բավականաչափ գազ է գնել մինչև ցուրտ եղանակի ավարտը՝ Ռուսաստանից մատակարարումներից կախված չլինելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Մենք պարզապես չենք կարող հույս դնել մատակարարի վրա, որը մեզ ակնհայտորեն սպառնում է: Մենք պետք է գործենք հիմա՝ մեղմելու էներգակիրների գների աճի հետևանքները, դիվերսիֆիկացնելու մեր գազի մատակարարումները հաջորդ ձմռան համար»,- Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Եվրոպան կկարողանա դիմանալ ցուրտ սեզոնի մնացած շաբաթներին, քանի որ տարածաշրջանը բավականաչափ գազ է կուտակել: Միաժամանակ արդեն անհրաժեշտ է սկսել ջեռուցման հաջորդ սեզոնի համար պաշարների համալրումը: