Ջասթին Թրյուդոն հայտարարել է Ուկրաինա բարձր մասնագիտացված զենքի նոր խմբաքանակի մատակարարման մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Ուկրաինա բարձր մասնագիտացված զենքի նոր խմբաքանակի մատակարարման մասին։ Այս մասին Թրյուդոն գրել է Twitter-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։
«Ես ասացի, որ Կանադան Ուկրաինային կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ: Մենք քննարկել ենք ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այնպես էլ Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու հարցը»,- ասել է Ջասթին Թրյուդոն:
Նա հավելել է, որ հրավիրել է Վլադիմիր Զելենսկուն ելույթ ունենալ Կանադայի խորհրդարանի առջև։