Էրդողանն ամոթանք է տվել ՄԱԿ–ին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննադատել է միջազգային կառույցներին, որոնք չեն կարողանում հակազդել մեր ժամանակի ճգնաժամերին ու պատերազմներին։
«Միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը սահմանափակվում է հայտարարություններով։ Դա ամոթ է։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ միջազգային կառույցները, որոնց առաքելությունն է պաշտպանել համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը, անտարբեր են մնում ամբողջ ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ։