Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ–ի ղեկավարները հրաժարվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից
Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները հրաժարվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցներից, հայտնում է The Wall Street Journal-ը։
Սպիտակ տունը փորձել է առանձին հեռախոսազրույցներ կազմակերպել Բայդենի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի և ԱՄԷ շեյխ Մուհամեդ բեն Զայեդի միջև, հայտնում են հրապարակմանը ծանոթ մարդիկ։ Սակայն երկու առաջնորդներն էլ հրաժարվել են խոսել ԱՄՆ նախագահի հետ։