Կրեմլը կարևոր է համարել Լավրովի և Կուլեբայի հանդիպումը Անթալիայում
Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի առաջիկա հանդիպումը Անթալիայում շատ կարևոր է Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացի համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սա բանակցային գործընթացի շարունակությունն է, շատ կարևոր։ Եկեք առաջ չընկնենք, սպասենք հենց հանդիպմանը»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։